Մշակույթ 

Այսօր անվանի հայ բանաստեղծ Պարույր Սևակի մահվան քառասուներեքերորդ տարելիցն է

Այսօր՝ հունիսի  17-ին, անվանի հայ բանաստեղծ Պարույր Սևակի մահվան քառասուներեքերորդ տարելիցն է:  Սևակը ավտովթարի է ենթարկվել 1971 թվականի հունիսի 17-ին, տիկնոջ և երկու որդիների հետ, հայրենի Զանգակատուն (Չանախչի) գյուղից Երասխավան տանող ճանապարհի 8-րդ կիլոմետրին: Բանաստեղծին ու նրա կնոջը՝  Նելլի Մենաղարաշվիլին, ցավոք, չի հաջողվել փրկել: Մեծանուն բանաստեղծի մահվան հանգամանքներն ու վթարի պատճառը մինչ օր չեն բացահայտվել:

Պարույր Սևակը  թաղված է հայրենի գյուղում

 

Ծնվել է  1924 թվականին հունվարի 24-ին Արարատի   շրջանի Չանախչի (ներկայիս  Զանգակատուն) գյուղում։ Պարույրն իր ծնողների երկրորդ զավակն էր, սակայն առաջնեկը փոքր տարիքում մահանում է, որի հետևանքով նա դառնում է ընտանիքի միակ երեխան։ Գրել ու կարդալ սկսել է հինգ տարեկանից։ Նույն տարիքից էլ սկսում է հաճախել դպրոց, սակայն սկզբում, քանի որ տարիքը թույլ չէր տալիս օրինական դպրոց գնալ, նրա հաճախումները ոչ օրինական բնույթ էին կրում։ Նրա գերազանց առաջադիմության պատճառով, ուսուցիչը թույլատրում է օրինական կարգով գրանցվել դպրոցում և շարունակել ուսումը։ Պարույրը մանուկ հասակից շատ էր կարդում, իսկ տասնմեկ տարեկանում առաջին անգամ իր գրիչն է փորձում պոեզիայում։

 

1955 թվականին ավարտում է Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտը: 1970թ-ին ստանում է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական կոչում: 1963-1971թթ աշխատում է Գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում` որպես ավագ գիտաշխատող, 1966թ-ից եղել է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղարը:

 

 

 

Նույն շարքից