Մշակույթ 

Այսօր Էմի Ուայնհաուսը կդառնար 32 տարեկան

Այսօր Էմի Ուայնհաուսը կդառնար 32 տարեկան:

Բրիտանացի երգչուհի և երգերի հեղինակ Էմի Ուայնհաուսը հայտնի է իր կոնտրալտո վոկալով և երաժշտական ժանրերի՝ R&B-ի, սոուլի և ջազիխառնուրդների էքսցենտրիկ կատարմամբ։ Քննադատների կողմից ճանաչվել է 2000-ականների լավագույն բրիտանացի երգչուհիներից մեկը։

Երաժտության ոլորտում դեռ բազում ասելիքներ ունեցող երգչուհին մահացավ 2011 թ-ին` 27 տարեկան հասակում: Որպես մահվան պատճառ շահարկվում էր երգչուհու` թմրանյութերի հանդեպ ունեցած սերը: Հետագայում Էմիի հայրը հայտարարեց, որ իր դստեր մահվան պատճառ է դարձել ալկոհոլի թունավորման հետևանքով վրա հասած սրտի կաթվածը:

Ուայնհաուսը երգեր սկսել է գրել 14 տարեկանից:

f_0Էմիի առաջին հետմահու ձայնասկավառակը՝ Lioness: Hidden Treasures, թողարկվեց 2011 թվականի դեկտեմբերի 5-ին։ Նրա մեջ ներառված են չթողարկված ստեղծագործություններ, որ գրվել են 2002 թվականից մինչև 2011 թվականը ընկած ժամանակահատվածում։ Ձայնասկավառակի առաջին սինգլի՝ «Body and soul»-ի հիման վրա տեսահոլովակ նկարահանվեց։ Տեսահոլովակը նկարահանվեց Թոնի Բենեթի հետ միասին և նվիրվեց Էմիի 28 ամյակին։ Գրեմիի 54-րդ մրցանակբաշխությանը երգը հաղթեց «Լավագույն դուետ» անվանակարգում։ Բացի այդ՝ մեկ տարի անց Ուայնհաուսը կրկին առաջադրվեց այդ մրցանակին ռեփեր Nas-ի հետ ձայնագրած «Cherry Wine» երգի համար։

2014 թ-ի սեպտեմբերի 14-ին Լոնդոնում տեղի ունեցավ Էմի Ուայնհաուսի բրոնզե հուշարձանի բացման արարողությունը:

Նույն շարքից