Այսօր մեկնարկել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մույժնիեքսի 5-օրյա այցը Հայաստան: Սա նրա երկրորդ այցն է Հայաստան: Այն կտևի մինչև հոկտեմբերի 9-ը:
Այցի ընթացքում կենտրոնանալու է արդարադատության, կանանց իրավունքների և գենդերային հավասարության խնդիրների վրա:
«Ես պետք է հանդիպեմ նախարարների, պատգամավորների, դատական մարմինների, մարդու իրավունքների ազգային կառույցների և դաշտում ակտիվ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հինգշաբթի ես կթողարկեմ իմ այցի նախնական արդյունքների մասին մամլո հաղորդագրություն: Մինչ այդ դուք կարող եք հետևել իմ այցին իմ ֆեյսբուքյան էջում, որտեղ ես կտեղադրեմ ամենօրյա թարմացումներ»,- ասված է Ն.Մույժնիեքսի ֆեյսբուքյան գրառման մեջ: