Earthsky.org կայքի փոխանցմամբ՝ այսօր տեղի կունենա մոլորակների եռակի միացում: Այս անգամ իրար մոտ կդիտվեն Վեներան, Ուրանը և Մարսը:
Մոտ 7.8 աստիճանի սահմաններում հնարավոր կլինի դիտել Արեգակնային համակարգի ամենապայծառ մոլորակ՝ Վեներան, ինչպես նաև Ուրանը և Մարսը:
Երեք մոլորակը դասավորված կլինեն եռանկյան տեսքով: Մարսը նույնպես պայծառ է և դիտվում է անզեն աչքով, սակայն Ուրանը տեսնելու համար անհրաժեշտ կլինի օգտագործել հեռադիտակ կամ փոքր աստղադիտակ։