Աշխարհահռչակ ծովանկարիչ Հավհաննես Այվազովսկիի կտավների ամենամեծ հավաքածուն գտնվում է Թեոդոսիայի պատկերասրահում: 416 նկար ունեցող հավաքածուի մաս կազմող նկարների մեծ մասն ունեն 1 միլիոնից ավել ապահովագրական արժեք, սակայն դրանք որևէ կապ չունեն Լոնդոնի Christie's-ի աճուրդի տանը վաճառքի հանված կտավների հետ: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է պատկերասրահի տնօրեն Տատյանա Գայդուկը:
Նշենք, որ Այվազովսկիի կտավեները հավակնում են դառնալ Christie's աճուրդի տան թոփ-լոտերը: Խոսքը մասնվարոապես վերաբերում է «Նավաբեկություն» և «Օսմանյան սրճարանը լուսնի լույսի տակ» գործերին: