Միջազգային Պատահարներ 

Անկարայի ահաբեկչությունը իրականացնելու կասկածով 4 մարդ է կալանավորվել

Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության գործով ձերբակալված 11 անձանցից 4-ը կալանավորվել են։

Բոլոր կասկածյալները ցուցմունք են տվել։ Նրանցից 6-ն ազատ են արձակվել։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Թուրքիայի մայրաքաղաքում հանրահավաքից առաջ երկու պայթյուն էր որոտացել: Ըստ վերջին տվյալների՝ զոհվել է մոտ 100 մարդ, վիրավորվել է ավելի քան՝ 500-ը:

Պայթյուններն իրականացրել էին երկու մահապարտ ահաբեկիչներ, որոնք, ենթադրաբար, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներ են եղել։

Նույն շարքից