Միջազգային Պատահարներ 

Անկարայում ահաբեկչական պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-ի

Թուրքական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Անկարայում հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած ահաբեկչական պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-ի:

Դեռևս պարզվել է մահացածներից 92-ի ինքնությունը, մյուս 5-ի ինքնությունը կպարզվի ԴՆԹ թեստի միջոցով:

Նշվում է, որ ավելի քան  240 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին, Թուրքիայի մայրաքաղաքում մահապարտ-ահաբեկիչները 2 պայթյուն էին իրականացրել այն ժամանակ, երբ կայարաններից մեկի մոտ արհմիությունները խաղաղության հանրահավաք էին անցկացնում:

Նույն շարքից