Իրավական 

Անհայտ կորած 17-ամյա տղան հայտնաբերվել է

Ինչպես ավելի վաղ հայտնել էին ՀՀ ոստիկանությունից, Մաշտոցի բաժնի կողմից որպես անհայտ կորած հետախուզվում էր 1997 թ. ծնված, Երևանի թիվ 6 հատուկ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Գագիկ Ավագյանը, որը տառապում է տկարամտությամբ: Նա հուլիսի 10-ին, ժամը 19.00-ին, դուրս էր եկել իրենց տանից և անհայտ կորել: 

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ` օգոստոսի 1-ին, ժամը 16.30-ին, Գագիկ Ավագյանը հայտնաբերվել է Երևանի Մարգարյան փողոցի 37 շենքի մի բնակարանում: Նա հայտնել է, որ հուլիսի 10-ից թափառել է Երևան և Սևան քաղաքների փողոցներում: 

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Սևանի բաժին:

Նույն շարքից