Առողջապահության նախարարության մասնագիտական հանձնաժողովը մեկնել է Քաջարան՝ ուսումնասիրելու 8 հոգու՝ հեպատիտ Ց-ով վարակվելու դեպքերը:
Հանձնաժողովում ընդգրկված են ՀՀ ԱՆ գլխվաոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը, Բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը, ՀՀ ԱՆ Առողջապահական պետական տեսչության եւ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետներ եւ կլինիցիստներ: Մասնագետները հունվարի 20-ին մեկնել են Քաջարան եւ, այնտեղ այնքան ժամանակ կանցկացնեն, որքան հարկավոր կլինի՝ վարակի ծագումը պարզելու համար:
Հանձնաժողովը կատարելու է Քաջարանի բժշկական կենտրոնում արձանագրված հեպատիտ Ց-ով վարակի դեպքերի համաճարակային իրավիճակի ուսումնասիրություն, որի արդյունքները ներկայացնելու են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ առողջապահության նախարարի հրամանի համաձայն ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները Քաջարանի բժշկական կենտրոնում իրականացրել էին ներհիվանդանոցային վարակների կանխարգելմանն ուղղված միջոցառումների գնահատման ուսումնասիրություն, որի արդյունքում վիրաբուժական բաժանմունքից բժշկական գործիքների մանրէազերծման որակի վերաբերյալ շեղումներ էին հայտնաբերվել: Այդ իսկ պատճառով բացառված չէ, որ վարակի աղբյուրը հենց կլնիկան էր:
Վարակվածների հստակ թիվը դեռ հայտնի չէ, բայց նրանք առնվազն 8-ն են: Բացառված չէ, որ կլինիկայի ածխատակիցները նույնպես կարող էին վարակված լինել: