Սպորտ 

Աշխարհի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստը բաց կթողնի աշխարհի առաջնությունը

ՊՍԺ-ի պաշտպան Դանի Ալվեշը վնասվածքի պատճառով բաց է թողնելու Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: Այս մասին հայտնում է Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիան:

Բրազիլացին վնասվածքը ստացել է Ֆրանսիայի Գավաթի խաղարկության եզրափակիչում  «Լեզ Էրբեյի» դեմ խաղի ժամանակ: Ալվեշի վերականգնման համար անհրաժեշտ կլինի կես տարի:

Նշենք, որ բրազիլացին աշխարհի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստն է, նա իր կարիերայի ընթացքում նվաճել է 38 գավաթ:

 

Նույն շարքից