ՊՍԺ-ի պաշտպան Դանի Ալվեշը վնասվածքի պատճառով բաց է թողնելու Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: Այս մասին հայտնում է Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիան:
Բրազիլացին վնասվածքը ստացել է Ֆրանսիայի Գավաթի խաղարկության եզրափակիչում «Լեզ Էրբեյի» դեմ խաղի ժամանակ: Ալվեշի վերականգնման համար անհրաժեշտ կլինի կես տարի:
Նշենք, որ բրազիլացին աշխարհի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստն է, նա իր կարիերայի ընթացքում նվաճել է 38 գավաթ: