Ռազմական 

Գրոհայինները հարձակում են ձեռնարկել Սիրիայի Իդլիբ պրովինցիայում

 

 

Ինչպես հաղորդում է ANNA.NEWS գործակալությունը, Սիրիայի Արեւելյան Ղութ պրովինցիայում Ան-Նուսրա խմբավորման գրոհայինները հարձակում են ձեռնարկել Սասա քաղաքում գտնվող սիրիական ուժերի պաշտպանական դիրքերի ուղղությամբ: Մարտերն այս շրջանում շարունակվել են շուրջ 14 ժամ:

 

 

Կառավարական զինուժին հաջողվել է կասեցնել հակառակորդին՝ պատճառելով մարդկային ուժի ու զինատեխնիկայի զգալի կորուստներ:

 

Առանձնակի լարված իրավիճակ է ստեղծվել Իդլիբ պրովինցիայում, որտեղ ԻՊ ահաբեկիչները, ստանալով նոր համալրումներ ու անցնելով հարձակման կարողացել են որոշակի առաջխաղացում գրանցել ու գրավել բարձրունքներ Աշ-Շուհուր քաղաքի շրջանում, որտեղ ներկայումս ընթանում են արյունալի մարտեր:

Իրավիճակն այս շրջանում փոփոխվում է ժամ առ ժամ, երկուստեք կան զոհեր ու վիրավորներ:

 

Նույն շարքից