Առողջապահություն 

Առկա է թռչնագրիպով մարդու վարակման առաջին դեպք

Կանադայի համերկրային կառավարությունը հայտնել է երկրի տարածքում թռչնագրիպով մարդու վարակման առաջին դեպքի մասին:  Թռչնագրիպի վիրուսը (H7N9) հայտնաբերվել է Կանադայի Բրիտանական Կոլումբիա արեւմտյան նահանգի բնակչուհու մոտ, որը վերջերս է վերադարձել Չինաստանից: Կանադայի առողջապահության ներկայացուցիչների խոսքով՝ հիվանդը վտանգ չի ներկայացնում շրջապատողների համար: «Հիվանդին հոսպիտալացնելու անհրաժեշտություն չկա, ներկայում նա մեկուսացված է եւ ապաքինվում է»,- ասված է նախարարության հայտարարության մեջ:

Նույն շարքից