Հայտնի ամերիկացի դերասան Առնոլդ Շվարցենեգերը հյուրընկալել է The Late Late Show with James Corden հումորային շոուին։
Իր Twitter-ում Շվարցենեգերը գրել է, որ իրեն հրավիրել են եթերի, որպեսզի ինքը պատմի «Մեգգի» ֆիլմում իր աշխատանքի մասին, սակայն ամեն ինչ այնպես չի ընթացել, ինչպես ինքն է ի սկզբանե պատկերացրել:
Հաղորդավար Ջեյմս Քորդենը դերասանին առաջարկել է նմանակել իր ամենահայտնի դերերը: