Մշակույթ 

Առնոլդ Շվարցենեգերի որդին իր առաջին մեծ դերն է ստացել կինոյում

Հոլիվուդյան հայտնի դերասան Առնոլդ Շվարցենեգերի որդին՝ Պատրիկը ստացել է իր առաջին խոշոր դերը կինոյում: Այս մասին հայտնում է US Weekly ամսագիրը:

Պարբերականը նշում է, որ 21-ամյա Պատրիկը կնկարահանվի ճապոնացի ռեժիսոր Նորիհիդո Կոիզումիի «Կեսգիշերային արև» ռոմանտիկ մելոդրամայի ռիմեյքի գլխավոր դերում:

Մինչ այդ Շվարցենեգերի ավագ որդին խաղացել է նաև 2 էպիզոդիկ դերերում:Նշվում է նաև, որ նկարահանումները կսկսվեն այս տարվա սեպտեմբերին:

Նույն շարքից