Առողջապահություն 

Առողջապահության նախարարությունը ցավակցում է

ՀՀ առողջապահության նախարարության ողջ անձնակազմն իր ցավակցությունն է հայտնում բժշկագիտության ականավոր գործիչ,  պրոֆեսոր Սոս Հմայակի Սիսակյանի մահվան կապակցությամբ:

 

Անվանի գիտնականը  ծնվել է 1936 թվականին, 1961-ին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը, 1970-ից աշխատել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի կենսաբանության ամբիոնում` որպես ասիստենտ, դոցենտ, իսկ 1989-2008թթ.-ին ղեկավարել է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բժշկական կենսաբանության և գենետիկայի ամբիոնը։  

 

Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սոս Սիսակյանը մշակել և ներդրել է փորձարարական պայմաններում սրտամկանի արյան մազանոթային համակարգի մանրադիտակային հայտնաբերման և նրա ֆունկցիոնալ վիճակի ուսումնասիրման նոր մեթոդ։ Նա «Բժշկական կենսաբանություն» բուհական դասագրքի և 200 գիտական աշխատությունների հեղինակ է։

 

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն իր զորակցությունն է հայտնում Սոս Սիսակյանի հարազատներին և մերձավորներին։

Նույն շարքից