Պարտադիր չէ միլիոններ ունենալ աստղային տներր գնելու համար։ Շատ աստղեր վարձակալության են տալիս իրենց սեփականությունները և հաճախ բավականին խելքին մոտ գներով։
Ռոնալդինյոյի վիլլան Ռիո դե Ժանեյրոյում
Մեկ գիշերվա համար 4 611 368 դրամ
Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը վաղուց ավարտվել է, բայց բնակվել հայտնի ֆուտբոլիստ Ռոնալդինյոյի վիլլայում դեռևս հնարավոր է։ Անկեղծ ասած, դա այդքան էլ մատչելի հաճույք չէ, բայց փոխարենը հնարավորություն կա հիանալ նրա ֆուտբոլային համազգեստներով և նրան պատկերող նկարներով։
Չարլի Չապլինի քոթեջը Լոս Անջելեսում
Մեկ գիշերվա համար 36 280 դրամ
«Հրեշտակների քաղաքի» կենտրոնում մի քանի տներ Չարլի Չապլինը կառուցել է իր նկարահանման խմբի համար 1920 թվականին։ Տները գտնվում են լավ վիճակում, ձևավորումը համեստ է, բայց փոխարենը պահպանվել են այդ դարաշրջանի տարրերը՝ ալբոմներ, գրքեր և նույնիսկ գրամոֆոն։
Վինսենտ Վան Գոգի ստուդիան Փարիզում
Մեկ գիշերվա համար 16952 դրամ
Ավելի ճիշտ, սա բնակարան է, որը գտնվում է Վինսենտ Վան Գոգի ստուդիայի վրա։ Այն զարմանալիորեն ընդարձակ է ֆրանսիական մայրաքաղաքի հին բնակարանային ֆոնդի համար։ Ինչ ասես, որ չարժի 12-մետրանոց լոֆթ ննջասենյակը և գրեթե նույն չափի լոգասենյակը։ Որպես բոնուս՝ քաղաքի լավագույն բագետները շենքի առաջին հարկի հացի կրպակում և տեսարանը դեպի Մոնմարտր, որոնցով հիացել է լեգենդար գեղանկարիչը։
Ջիմի Հենդրիկսի բունգալոն Հավայան կղզիներում
Մեկ գիշերվա համար 44576 դրամ
Այս ռոմանտիկ վայրը գտնվում է շքեղ ավազե ափից տաս րոպեյվա հեռավորության վրա։ 1970-ականներին այստեղ նկարահանվել է հիպի մշակույթի մասին «Rainbow Bridge» ֆիլմը։ Դրա երաժշտությունը գրել է բոլոր -ամանակների և ժողովուրդների մեծագույն երաժիշտ Ջիմի Հենդրիկսը,ով էլ հենց բնակվել է հարմարավետ փայտե բունգալոյում։
Անգելա Մերկելի բնակարանը Բեռլինում
Մեկ գիշերվա համար 20440 դրամ
Սպիտակ պատեր, հասարակ կահույք, մինիմալիստական դեկոր և տեսարան դեպի Պրենցլաուեր-Բերգ թաղամաս․ այս բնակարանում երկար տարիներ բնակվել է Գերմանիայի ապագա կանցլեր Անգելա Մերկելը։
Միգել Սերվանտեսի բնակարանը Բարսելոնայում
Մեկ գիշերվա համար 85840 դրամ
XV դարի տունը, որի պատերի ներսում բնակվել և ստեղծագործել է «Դոն Կիխոտ» անմահ վեպի հեղինակ Միգել Սերվանտեսը, այսօր իրենից ներկայացնում է գոթական ճարտարապետության նմուշ, որը գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտպանության ներքո։ Թեև դա չի խանգարի ձեզ այն վարձակալել։
Վինչենցո Պերուջիի բնակարանը Փարիզում
Մեկ գիշերվա համար 39160 դրամ
Հենց այս բնակարանում 1911 թվականին սկանդալային հայտնի գող Վինչենցո Պերուջան թաքցրել է իր գլխավոր ավարը՝ Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզային։
Մայքլ Ջեքսոնի երաժշտական ստուդիան Օքլենդում
Մեկ գիշերվա համար 38192 դրամ
Այս տանն է մասամբ ձայնագրվել լեգենդար «Thriller» հիթը։ Բնակարանի սեփականատերը չի կիսվում մանրամասներով, թե ում է նախկինում պատկանել այս տունը, բայց ամբողջովին հակավորված երաժշտական ստուդիան ակնարկում է այն մասին, որ փոփ երաժշտության արքա Մայքլ Ջեքսոնը այստեղ բավականին երկար ժամանակ է անցկացրել։
Տիմուր Բեկմամբետովի բնակարանը Մոսկվայում
Մեկ գիշերվա համար 64000 դրամ
Դեռևս բոլորովին վերջերս կաղնեմարնահատակով և 4-մետրանոց առաստաղներով այս երեքսենյականոց բնակարանում, որը գտնվում է Հին Արբատում՝ Ալեքսանդր Պուշկինի հիշատակի բնակարանի հենց դիմաց, ապրում էր գիշերային և ցերեկային «Պահակների» ռեժիսոր Տիմուր Բեկմամբետովը։ Ի դեպ, Պուշկինի բնակարանը վարձով չի տրվում։
Սկզբնաղբյուր` travelnews.am