Ուկրաինայի հակաահաբեկչական գործողության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ռուսական բանակի ստորաբաժանումների անձնակազմի մի մասը դուրս է եկել Ուկրաինայի արևելյան շրջաններից, փոխանցում է Корреспондент-ը։
Ռուսական բանակի ստորաբաժանումների անձնակազմից ավելի քան 1000 մարդ վերջին շրջանում վերադարձել է Ռուսաստան։ «Գրոհայիններին ենթակա տարածքներում նկատվում է Ռուսաստանի զորքերի թվաքանակի նվազում»,- նշվում է հաղորդագրությունում։
Ռուսական զորքերի փոխարեն Դոնբասի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները փորձում են ստեղծել իրենց սեփական ուժային կառույցները։ «Գրոհայինների առաջնորդները հայտարարել են Դոնեցկում ներքին զորքի 1-ին գնդի ստեղծման մասին»,- ասվում է հաղորդագրությունում։