Երեկ Արմավիրի մարզում գրանցվել է մանկահասակ երեխայի մահվան դեպք: 4-ամյա աղջիկը եղել է Ջրաշեն գյուղից: Փոքրիկին ջերմությամբ, թուլությամբ, փսխում, լուծ ախտանշաններով տեղափոխել են Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք:
Ջրաշենի գյուղապետ Խաչատուր Դավթյանը «Փաստինֆո»–ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ երեխային ծանր վիճակում չեն հասցրել հիվանդանոց, փոքրիկn աշխույժ, քայլելով գնացել պառկել է, նրան կաթիլային են միացրել, որից 5 րոպե անց իր մայրիկից ջերմուկ է խնդրել:
Մայրը գնացել է դստեր համար ջերմուկ բերելու և մինչև կվերառնար, երեխան մահացել է:
Գյուղապետի խոսքով՝ մորն ասել են՝ «արի՛, երեխեդ մահացավ»: Խաչատուր Դավթյանը հավելել է, որ երեխային հիվանդանոց տեղափոխելուց հետո բժիշկը զննել է ու ասել՝ նորմալ է ամեն ինչ, կաթիլային կմիացնենք, 2 օրից երեխային տուն կտանեք:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում