Սունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հարապարակել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ 2013 թ. տարվա հունիսի 1-ին տեղի ունեցած զինված միջադեպի գործով դատավճիռը: Գործով միակ մեղադրյալ Արտակ Բուդաղյանը ճանաչվել է մեղավոր: Նրա նկատմամբ 120 հազար դրամի չափով տուգանք է նշանակել:
«Դատավճիռը դեռ չենք ստացել: Ստանալուն պես բողոքարկելու ենք վերաքննիչ դատարան»,- Panorama.am-ին ասաց Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը:
Նրա խոսքով, նման դատավճիռ սպասելի էր. «Պատկերացնում էինք, որ դատավորը չի կարողանալու օբյեկտիվ դատավճիռ կայացնել»:
Արտակ Բուդաղյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով):