Արտակ Խաչատրյանի վիճակն արդեն կայունացել է: Այս մասին տեղեկացնում է Մալաթիա բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Արթուր Հովհաննիսյանը:
«Մենք հակում չունենք ծանրության աստիճանը ցածր ներկայացնելու, որովհետև բավական լուրջ վնասվածքներ էր ստացել Արտակ Խաչատրյանը: Քթի վիրահատությունն արվել է, կոտրվածքի ուղղումը կատարվել է: Թոքերի սալջարդ ուներ, որի հետևանքով այնտեղ օդ է կուտակվում: Հիմա դրենաժավորում է կատարվում թոքերում կուտակվող օդը հեռացնելու համար: Արտակը դեռ ամենաքիչը երկու օր կմնա վերակենդանացման բաժանմունքում, որովհետև դրենաժավորումը մասնագիտական հմտության և հատուկ վերահսկողության կարիք ունի»,-ասաց վերակենդանացման բաժանմունքի վարիչը:
Հովհաննսիյանը դուրս գրման ժամկետների մասին չցանկացավ խոսել, ասելով, որ հստակ ժամկետ նշելու համար դեռ վաղ է: