Ինչպես տեղեկացնում է vz.ru լրատվական կայքը, Ռուսաստանը սահմանափակում է արտասահմանյան, մասնավորապես, Եվրամիությունից ներմուծվող դեղորայքի ծավալները՝ առաջնություն տալով հայրենական ու ԵՏՄ անդամ երկրների արտադրանքին:
Նման որոշում է կայացվել Ռուսաստանի առողջապահության, էկոնոմիկայի ու ֆինանսների նախարարությունների համատեղ խորհրդակցությունում:
Փաստաթղթի համաձայն, արտասահմանյան արտադրողները իրավունք չունեն մասնակցելու դեղորայքի պետական գնումներին, եթե դրանցում ներգրավված են Ռուսաստանի, Բելոռուսի Ղազախստանի ու Հայաստանի ներկրողները, որոնց արտադրանքը դառնալու է առաջնային ռուսական շուկայի համար:
Միաժամանակ, արտասահմանյան արտադրողների կարծիքով, պետությունը պաշտպանում է ոչ թե սպառողների, այլ կոնկրետ անհատ ներկրողների շահերը:
Ուստի արտասահմանյան ընկերություններն անցնում են դեղորայքի առաքման պայմանագրային հիմունքներին:
Ռուսական կողմի գնահատմամբ, նման սահմանափակումները նպաստելու են դեղորայքի ու առողջապահության համակարգում հայրենական արտադրության զարգացմանը: