Արցախի պետական երգչախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Նինա Գրիգորյանի գլխավորությամբ, սեպտեմբերի 26-ի երեկոյան հանդես է եկել բացօթյա խորհրդանշական համերգով` նվիրված Կոմիտասի 145-ամյակին: Ինչպես տեղեկացնում է «Արցախպրես»-ը` «Մենք ենք մեր լեռները» հանրահայտ հուշակոթողի մոտ տեղի ունեցած համերգին կենդանի կատարմամբ հնչել են Կոմիտասի շուրջ մեկ տասնյակ ստեղծագործություններ: Միջոցառումը ջերմ ընդունելության է արժանացել հանդիսատեսի կողմից:
Արցախի պետական երգչախումբը հադես է եկել Կոմիտասի 145-ամյակին նվիրված համերգով