Իրավական 

Ա. Բուդաղյանը փաստաբանին դեռ չի հանդիպել. «Փաստինֆո»

Արա Բուդաղյանին 12։50-ի դրությամբ թույլ չեն տրվել հանդիպել փաստաբանին: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից՝ հավելելով, որ երեկ երեկոյան օմբուդսմենի ներկայացուցիչ Մարտիկ Մարտիրոսյանն այցելել էր Արա Բուդաղյանին և նրա հետ տեսակցությունից հետո ՁՊՎ-ի մոտ սպասող Բուդաղյանի հարազատներին և փաստաբանին, տեղեկություններ հաղորդել Արա Բուդաղյանի և կատարված գործողությունների մասին:

Հիշեցնենք՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով քննությունը վարող ԱԱԾ-ն ձերբակալել է Բուդաղյանների կրտսեր եղբորը՝ Արա Բուդաղյանին, և տեղափոխել Երևան: Դրանից հետո փաստաբան Հայկ Ալումյանին ու Բուդաղյանի հարազատներին տևական ժամանակ չէր հաջողվում ճշտել նրա պահման վայրը:

Շարունակությունը՝ այստեղ:

Նույն շարքից