Բաքվում ընթանում է Եվրամիության «Արևելյան գործընկերություն» ծրագրի մասնակից երկրների արտգործնախարարությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը, հայտնում է ադրբեջանական Trend-ը:
Սա այս ձևաչափում չորրորդ նման հանդիպումն է:
Հանդիպման հիմնական նպատակներն են ԵՄ-ի նախաձեռնության շրջանակներում գործընկերության ընդլայնումը և առաջընթացի քննարկումը՝ Վիլնյուսի գագաթաժողովից հետո:
Հանդիպմանը մասնակցում են Ընդլայման և եվրոպական հարևանության քաղաքականության եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, Վրաստանի, Մոլդովայի արտգործնախարարները, Բելառուսի, Ուկրաինայի փոխարտգործնախարարները:
Հայաստանը հանդիպմանը ներկայացված չէ: