Միջազգային 

Բաքվում տեղի է ունենում «Արևելյան գործընկերության» երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը

Բաքվում ընթանում է Եվրամիության «Արևելյան գործընկերություն» ծրագրի մասնակից երկրների արտգործնախարարությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը, հայտնում է ադրբեջանական Trend-ը:

Սա այս ձևաչափում չորրորդ նման հանդիպումն է:

 

Հանդիպման հիմնական նպատակներն են ԵՄ-ի նախաձեռնության շրջանակներում գործընկերության ընդլայնումը և առաջընթացի քննարկումը՝ Վիլնյուսի գագաթաժողովից հետո:

 

Հանդիպմանը մասնակցում են Ընդլայման և եվրոպական հարևանության քաղաքականության եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, Վրաստանի, Մոլդովայի արտգործնախարարները, Բելառուսի, Ուկրաինայի փոխարտգործնախարարները:

 

Հայաստանը հանդիպմանը ներկայացված չէ:

Նույն շարքից