Բժիշկները փորձեր են կատարում կոմայից դուրս բերել Բոբի Կրիստինա Բրաունին` հանգուցյալ երգչուհի Ուիթնի Հյուսթոնի դստերը: Այս մասին հաղորդում է CNN-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:
Բժիշկները փորձում են հասկանալ, թե ինչ վիճակում է գտնվում աղջկա ուղեղը, և ինչպես այն կարձագանի արտաքին ազդակներին, երբ կրճատեն դեղորայքի չափաբաժինը, որոնք 21-ամյա Բրաունին պահում են կոմայի մեջ:
Հիշեցնենք, որ Բրաունի քաղաքացիական ամուսին Նիկ Գորդոնն աղջկան ջրով լեցուն լոգարանում անգիտակից վիճակում հայտնաբերել է հունվարի 31-ին, Ատլանտայի արվարձանում գտնվող իրենց տանը: