Իրավական 

Գլխավոր դատախազությունը հիասթափեցնում է իր հաճախակիացած խախտումներով և օրենքների անգրագետ մեկնություններով. Օմբուդսմեն

Երեկ Գլխավոր դատախազությունը հայտարարել էրթե Մարդու իրավունքների պաշտպանը սահմանազանցելէ սեփական լիազորությունները և «ցուցում է» տվել դատախազին: Մինչդեռ Մարդու իրավունքների պաշտպանըիրավական գնահատական է տվել Դատախազության գործողություններին և առաջարկել էայլ ոչ թե ցուցում տվել վերացնել նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը:


Գլխավոր դատախազին ուղղված Պաշտպանի այն առաջարկը, որով կարող է ամուսնու կողմից իր և կնոջ գույքը հրկիզելու և ոչնչացնելու արարքը դիտարկվել «ինքնիրավչություն», ցավոք, Գլխավոր դատախազության կողմից արժանացել է կոպիտ ու անթույլատրելի արձագանքի, մինչդեռ իրականությունը հետևյալն է.



«Քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածըորը պատասխանատվություն է նախատեսում ինքնիրավչությունկատարելու համարսահմանում է.


«ինքնիրավչությունը՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ իր իրականկամ ենթադրյալ իրավունքներն ինքնակամ (ինքնագլուխիրականացնելըորն էական վնաս է պատճառելանձանց իրավունքներին կամ օրինական շահերին...»: Քանի որ ամուսնու սեփականության իրավունքը հրկիզված ու ոչնչացված գույքի նկատմաբ խիստ վիճելի էրև առկա էր դատարանի քննությանը ենթակա վեճ, հետևաբար, առանց դատարան դիմելու՝ ինքնակամ (ինքնագլուխ) կերպով չէր կարող վաճառել, օգտագործել, առավել ևս, ոչնչացնել մի գույք, որի մյուս մասը ենթադրաբար պատկանում էր այլ անձի: Իր այդ ինքնակամ(ինքնագլուխ) գործողություններով նա էական վնաս է պատճառել իր կնոջ իրավունքներին ու օրինական շահերին: Ինչպես պարզ է դառնում օրենքի այս հստակ մեկնաբանությունից, ամուսնու գործողություններում առկա են ինքնիրավչության ակնհայտ տարրեր: Մինչդեռ քննիչը և դատախազը գործն ուսումնասիրել են բացառապես ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու տեսանկյունից (ՀՀ քրեականօրենսգրքի 185 հոդված), և լիովին ու անարդարացիորեն անտեսել են ինքնիրավչությունը (ՀՀ քրեական օրենսգրքի 322 հոդված:



Հատուկ ծանոթագրություն Պաշտպանի լիազորություններից անտեղյակ բոլոր պաշտոնյաների համար.



«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 2-րդ, 7-րդ, 8-րդ, 11-րդ, 12-րդ, 15-րդ հոդվածներ.


·         Պաշտպանը իրավասու է հայտնել իր դիրքորոշումը Դատախազության գործողություններիիրավաչափության վերաբերյալ:


·         Պաշտպանն իրավասու է ծանոթանալ այն նյութերինորոնց կապակցությամբ մերժվել է քրեական գործի հարուցումը:



·         Պաշտպանն իրավասու է համապատասխան մարմինների գործողություններում խախտում հայտնաբերելու դեպքում հանդես գալ առաջարկությամբ՝ նշելով մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վերականգնման համար անհրաժեշտ և կատարման ենթակա հնարավոր միջոցառումները:


·         Պաշտպանը որևէ կերպ կաշկանդված չէ օրենքով սահմանված իր լիազորությունների շրջանակներում պետական մարմինների, այդ թվում՝ Դատախազության գործողություններում խախտում հայտնաբերելու և դրանից բխող այլ գործողություններն իրականացնելու հարցում:


Այսպիսով, երեկվա իր հայտարարությամբ Գլխավոր դատախազությունը դրսևորում է իրավականանգրագիտություն կամ չարամտորեն նենգափոխում է իրականությունն ու օրենսդրական ակնհայտ կարգավորումների էությունըԱյդ է պատճառը, որ Գլխավոր դատախազությունը հիասթափեցնում է իր հաճախակիացած խախտումներով և օրենքների անգրագետ մեկնություններով:

 



Պաշտպանի աշխատակազմ

Նույն շարքից