Ինչո՞ւ է մարդկանց մեծամասնությունը 70-80 տարի ապրում, իսկ ոմանք ապրում են մինչև 100 տարի: Պա ոչ միայն վարտճառը ոչ միայն անհատի վարած կենսակերպն է, այլև գենետիկան և հոգեբանությունը, գրում է medpulse.ru-ն:
Չափազանց կարևոր հանգամանք է ժառանգականությունը: Ճիշտ է, կյանքի տևողությունը լավ ժառանգականությունից կախված է ընդամնեը 25-30 տոկոսով, սակայն եթե ձեր տատիկը, պապիկը կամ ծնողներից մեկը բավական երկար են ապրել, ապա հանարավոր է՝ դուք էլ երկար կյանք ունենաք:
Գիտնականների կարծիքով, պաշտպանիչ գեները կարող են փոխանցվել ժառանգաբար: Սակայն հնարավոր է, որ ժամանակի հետ հնարավոր դառնա գենային ինժեներիայի միջոցով «նստեցնել» երկարակեցության գեները: Որոշիչ գործոն են նաև բակտերիաները: Դրանք վիտամիններ և էներգիան են արտադրում, որոնք պայքարու մեն ինֆեկցիաների դեմ:
Չպետք է մոռանալ նաև սնունդի մասին: Պետք է հնարավորինս քիչ միս և քաղցրեղեն օգտագործել`նախապատվությունը գտալով ձկանը, մրգերին և բանջարեղեններին: Երկարակեցության հարցում կարևոր գործոն է նաև ֆիզիկական ծանրաբեռնվածությունը: