Առողջապահություն 

Գունավոր սննդամթերքների օգտակարությունը տարբեր հիավանդությունների համար

Ճապոնիայի գիտնականները կատարել են  շատ հետաքրքիր հետազոտություն՝   ինչ   ազդեցություն են ունենում  գունավոր ուտելիքները  հիվանդների վրա:

 

Պարզվում է, որ սպիտակ գույնի սննդամթերքները  / կանթնամթերք, բրինձ, սխտոր/,  հանգստացնում, թեթևացնում են  դյուրագրգռությունը:

 

Կանաչ սննդամթերքները  /բրոկոլի, հազար,  ոլոռ, կանաչ պղպեղ/,  դրական ազդեցություն  են ունենում ուղեղի գործունեության վրա և  թեթևացնում են   նյարդային լարվածությունը:

 

 

Դեղին  գույնի սննդամթերքները / կիտրոն, արքայախնձոր, բանան, եգիպտացորեն, դեղի պանիր և ձվի դեղնուց/,   կարգավորում են  մարսողությունը, լավացնում են ախորժակը և  մաքրում են  արյունը:   

 

 

Նարնջագույն գույնի սննդամթերքները /գազար, ծիրան, մանդարին և նարինջ /,   օգնում են  վերականգնել նյարդային բջիջները, բարելավում են տրամադրությունը, թեթևացնում  գլխացավերը, ինչպես նաև երիկամներից  հեռացնում թունավոր «թափոնները»:

 

 

Կարմիր գույնի սննդամթերքները  /Ճակնդեղ, կարմիր բիբար, լոլիկ և ելակ/,   կարգավորում են նյութափոխանակությունը,  բարելավում են  արյան շրջանառությունը,  բարձրացնում են  մտավոր աշխատանքով  զբաղվող մարդկանց արդյունավետությունը:

 

Այս ուսումնասիրությունների հիման վրա բժիշկները  արյան բարձր ճնշում և  սրտի հիվանդություն ունեցող հիվանդներին խորհուրդ են տալիս կարմիր գույնի հյութ խմել:

 

Նարնջագույն  գույնի հյութերը՝ խմեն դեպրեսիաներից դուրս  գալու համար:


Դեղին գույն հյութ՝ խմեն ռևմատիզմով և ստամոքսի խոց ունեցող հիվանդները: 

Նույն շարքից