Մշակույթ 

Սահմանափակ քանակության Էրեբունի գրիչները խորհրդանշում են Հայոց պատմությունը

The National-ը հրապարակել է ոսկյա և արծաթե ինքնահոս բացառիկ գրիչների մասին պատմությունը, որի հեղինակներն են հայազգի Տիգրան Տչաբլակյանը և Գրիգոր Ժաբուրյանը: Ե՞րբ եք վերջին անգամ գրիչով նամակ գրել:

Իսկ որքա՞ն ժամանակ է անցել, ինչ ինքնահոս գրիչով եք նամակ գրել: Եթե այսօր նամակ գրելը տարածված չէ, այնուամենայնիվ, նամակը մի բան է, ինչը հիշեցնում է անցյալի մասին: Միգուցե հենց այդ պատճառով է, որ Իտալիայի հնագույն գրիչների արտադրող Մոնտեգրապպան թողարկել է «Հոգևոր Էրեբունի» գրիչները՝ ի հիշատակ Օսմանյան տիրապետության օրոք տեղի ունեցած՝ հայ ժողովրդի ողբերգության 100-ամյակի: Բացառիկ ոսկյա և արծաթե ինքնահոս գրիչների քանակը սահմանափակվում է 100-ով, գինը սկսվում է 50.000 ԱՄՆ դոլարից: Այս գրիչի ստեղծման գաղափարի հեղինակներն են ԱՄԷ Հայկական համայնքի 2 նշանավոր անդամներ՝ Տիգրան Տչաբլակյանը և Գրիգոր Ժաբուրյանը: Նրանք մշակել էին այս գաղափարը Մոնտեգրապպայից առաջ:


Նկարիչ Կոկո Կարապետ Սակայանը կատարել է գրիչի դիզայներական աշխատանքները: Գրիչի վրա պատկերված է նուռ, որը կյանքի խորհրդանիշն է: Պատկերված են նաև հայկական այլ խորհրդանշաններ. «Հավերժության անիվը», աղավնի և արցունքի մի կաթիլ՝ կափարիչի վրա, որը ներկայացնում է վիշտը: Գրիչը հիշեցնում է 1915 թվականի ապրիլի 24-ի մասին, երբ թուրքական կառավարությունը հայ համայնքի 200 առաջնորդների տեղափոխեց Կոստանդնուպոլիս և կալանավորեց: Հարյուրավոր մարդիկ էլ հետո կալանավորվեցին: Սակայն հայերի մեծամասնությունը մահապատժի ենթարկվեց: Օսմանյան կայսրությունը ցանկացել է ազատվել հայերից Առաջին համաշխարհային պատերազմից առաջ և դրա ընթացքում: Հաշվարկները ցույց են տալիս, որ նրանք ոչնչացրել են 500,000-1.5 միլիոն հայ տղամարդկանց, կանանց և երեխաների:


Գրիչը թողարկվել է Շվեյցարիայի BaselWorld տոնավաճառում, որը ժամացույցների և ոսկերչական իրերի աշխարհի ամենամեծ տոնավաճառն է: Ավելի ցածր գնով կարելի է ընտրություն կատարել երկու այլ տարբերակների միջև՝ Erebouni Haverj, հայերեն՝ հավերժական, գրիչներ 1915 սահմանափակ քանակությամբ, 3000 դոլար արժողությամբ, և անսահմանափակ՝ Erebouni Kragan, հայերեն՝ գրական, որոնց գինը սկսում է 400 դոլարից: Տիգրան Տչաբլակյանը («tecbuy»-ի՝ IT լուծումների ընկերության գործադիր տնօրեն), Էնդրյու Սքոթին պատմում է հիշատակման այս գրիչի մասին ավելի մանրամասն:

Նույն շարքից