Instagram-ի հայտնի շներից մեկը` Դագ մականունով մոպսը, մասնակցել է ֆոտոսեսիայի, որի հեղինակները փորձում էին ծաղրանմանակել Քիմ Քարդաշյանի էրոտիկ սելֆիները:
Նկարների հեղինակն է լուսանկարիչ Լիլի Սեմսը, ով էլեկտրոնային Blume ամսագրի արտ-տնօրենն է: Դագի Instagram-ի էջում, որը վերնագրված է «Փոփ մշակույթի արքա», գրանցված է մոտ երեք հարյուր հազար մարդ:
Հինգ հարյուր օրինակով լույս տեսած Քիմ Քարդաշյանի սելֆիների հավաքածուն պարունակում է 352 էջ, որոնցից 115-ը Քարդաշյանի լանջաբացվածքն է, 23-ում ցուցադրված է նրա հետույքը և 10 սելֆի՝ մերկ վիճակում: