Գիտություն 

Դանիայում հայտնաբերվել են քարի դարի մարդկային հետքեր

Բալթիկ ծովի ափերին գիտնականներին հաջողվել է գտնել մարդկային ոտնահետքեր՝ 4-7 հազար տարվա հնության: Հնագետների ջանքերով պատմությունը վերակենդանանում է: Այնտեղ, որտեղ կառուցվում է տրանսպորտային զարկերակը, ինչ-որ մի ժամանակ տեղի է ունեցել մարդու և ծովային տարերքի հակամարտությունը, հայտնում է vesti.ru-ն:

Հնագետները նշում են, որ ինժեներական աշխատանքներն իրականացվում են պատմական ցուցանմուշներով հարուստ վայրերում:


Ավելի հաճախ հայտնաբերվում են վիկինգների միջնադարյան շրջանի գտածոներ:


Սակայն հետքերը, որ հայտնաբերվել են չորացած նեղուցի գրունտում, մեկ այլ խորհրդավոր ժամանակվա հետքեր են:


Գիտնականների գտած հետքերը եղել են 2 չափի: Մեկը համապատասխանել է ժամանակակից ոտքի 42 չափսին, իսկ մյուսն ավելի շատ նման է 36 չափսին: Ենթադրվում է, որ վերջինը կարող է պատկանել կա՛մ երեխայի, կա՛մ կնոջ:


Հետքերը հազարամյակներ շարունակ պահպանվել են շնորհիվ գրունտի կազմի:


Գտածոն թվագրվում է Ք.ա. 5-2-րդ հազարամյակով:

Նույն շարքից