Այն, որ Քրիստիան Բեյլը պետք է նկարահանվեր Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսի մասին պատմող ֆիլմում, հոկտեմբերին հայտարարել էր ֆիլմի սցենարի հեղինակ Աերոն Սորկինը: Դերասանի հրաժարվելու պատճառը հայտնի չէ: Բեյլը հիմա պատրաստվում է նկարահանվել Թրեվիս Մակգի մասին ֆիլմում՝ խաղալով գլխավոր դեր: