Ռազմական 

ԴԺՀ. Կիեւը Դոնբասում պատերազմի է նախապատրաստվում

Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ինքնապաշտպանական շտաբի հրամանատարի տեղակալ Էդուարդ Բասուրինը դիմել է նորմանդական քառյակի երկրների ղեկավարներին՝ կոչ անելով խոչընդոտել կիեւյան իշխանությունների գործողություններին, որոնք բացահայ պատերազմի են նախապատրաստվում Դոնբասի աշխարհազորայինների դեմ: Այս մասին հայտնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը:

Բասուրինն ընդգծել է, որ վերջին օրերին ուկրաինական ուժայինները ռազմաճակատի շփման գծում տեղեկայել են շուրջ 22 ծանր հրետանային համակարգ, իսկ վերջին հինգ օրում Դոնբասի խաղաղ բնակավայրերի ուղղությամբ արձակվել է 5600 ռումբ:
Հիշեցնենք, որ Կիեւը հրաժարվում է շփման գծից հետ քաշել ծանր հրետանին:

Այս մասի ուկրաինական կողմը տեղեկացրել է ԵԱՀԿ դիտորդական առաքելությանը: Այս մասին հայտնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը:

Ուկրաինայի նախագահի խորհրդական Անդրեյ Լիսենկոն հայտարարել է, որ ծանր հրետանային համակարգերը կշարունակեն մնալ ռազմաճակատի առավել լարված շրջաններում, ինչի մասին տեղեկացվել է ԵԱՀԿ-ին ու արեւմտյան գործընկերներին:

Նույն շարքից