«Դոգմա» ռոք խումբը օգոստոսի 20-31-ը համերգներով հանդես է գալու Հայաստանում և Արցախում: Վանաձորում, Գյումրիում, Սիսիանում, Ստեփանակերտում, Կապանում,Գորիսում և Արմավիրում կայանալիք համերգները լինելու են անվճար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ժամանակ հայտնեցին խմբի անդամները:
«Մեզ համար ակտուալ խնդիր է այդ մշակույթը, կենդանի համերգն իր ամբողջ տեխնիկական ճիշտ մատուցմամբ ներկայացնել նաև մարզերում: Գիտենք, որ մարզերի բնակիչները կարոտ են այդ տեսակ և հնչողության, և երաժշտության: Իրոք, այնտեղ շատ քիչ բան է կատարվում»,-նշել է խմբի երգչուհի Զառա Գևորգյանը:
Խմբի բաս-կիթառահար Վարդան Գրիգորյանն ասաց, որ հյուրախաղերի միջոցով փորձելու են աշխուժացնել մարզերի մշակութային կյանքը: