Դուք սպասում էիք, որ ես պետք է դատապարտեմ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլի՞սը: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու ամիսներ առաջ չդատապարտեց երկրորդ նախագահի մամուլի ասուլիսի տապալումը:
Ավելի վաղ Բաթոյանը հայտարարել էր, որ դատապարտում է երեխաների սեռական դաստիարակության մասին գրքի շնորհանդեսի տապալման փորձը:
Նախարար Բաթոյանը նշել է, որ երկակի ստանդարտների մասին խոսք չկա, քանի որ գրքի մասով խոսքը վերաբերում է ՀԿ-ի քննարկմանը, ոչ թե ասուլիսի. Ազատ խոսքի որևէ սահմանափակում չի եղել: Ազատ գործելու հնարավորության մասին է խոսքը: Եթե հիշում եք, վերոնշյալ ասուլիսը բոլորովին այլ պայմաններում էր և բոլորվին այլ իրավիճակում: Այս իմաստով որևէ ընդհանուր բան չեմ տեսնում երկու դեպքերի միջև: