Ռազմական 

Եթե այս պահի դրությամբ գնահատենք սահմանում իրավիճակը, ապա հրադադար է. Մովսես Հակոբյան

Եթե այս պահի դրությամբ գնահատենք սահմանում իրավիճակը, ապա հրադադար է, որևէ ակտիվ գործողություններ չկան: Այս մասին այսօր Հանրապետական կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանը:

«Եթե համեմատենք տարվա սկզբի հետ, բավականին հանգիստ է, եթե համեմատենք նախորդ տարվա այս ժամանակահատվածի հետ, ապա նորից բավականին հանգիստ է, լուրջ միջադեպեր առաջին գծում չկա»,- նշեց Մ. Հակոբյանը:

Հարցին, թե Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Ղարաբաղյան հարցի լուծումը տեսնում է միայն Ղարաբաղը Ադրբեջանի տարածքում գտնվելու տարբերակով, Մ.Հակոբյանն ասաց, որ 23 տարի դա լսում է. «Մամեդյարովի ցանկությունը մեզ համար անընդունելի է, իսկ բանակցային գործընթացն էլ փակուղում չէ»:

Նույն շարքից