Կառավարությունը շարունակում է անընդհատ զարմացնել ինձ: Խորհրդարանում հայտարարեց ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը. «Ես առաջարկել եմ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարել և կենդանիների սպանության, խոշտանգումների համար տուգանքները բազմապատկել և նաև ենթադրել քրեական պատասխանատվությունը: Հարցի քննարկման ժամանակ, չգիտես, թե ինչու կառավարության որոշ անդամներ ծիծաղում են, բայց դա նրանց էմոցիաների հարցն է: Դրանից հետո կառավարությունն անում են առաջարկներ, որոնք ավելի են ոգևորում ինձ: Խոսքը մասնավորապես վերաբերում է առաջարկին՝ նախատեսել մինչև 3 տարվա ազատազրկում, ես էլ ասում եմ՝ բռավո: Սակայն ավելի ուշ կառավարությունից հայտնում են, որ իմ նախագծի ընդունումից ձեռնպահ մնանք, քանի որ Ազգային ժողովում այլ նախագիծ է քննարկվում»:
«Եթե շունն ու կատուն էլ եք քաղաքականացնում և ուզում եք, որ դա անպայման ներկայացված լինի Իմ քայլի կողմից, խնդիր չկա, արեք դուք: Ես իմ նախագիծը չեմ հանելու քվերակությունից, դրեք քվեարկեք ու հանեք: Եթե գտնում եք, որ սա այն նախագիծն է, որ անպայման դուք պետք է անեք, որ շներն ու կատուները շնորհակալություն հայտնեն ձեզ, արեք, սակայն արեք հնարավորինս արագ, որովհետև վիճակագարությունը բավականին ծանր է»,-ասաց Զոհրաբյանը՝ հավելելով, որ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքին պետք է վերջ տալ: