«ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը մայիսի 5-ին, ժամը 13.50-ի սահմաններում Եղվարդի Չարենցի փողոցի թիվ 77 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 9-ամյա տղայի, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից, վարորդը ներկայացել է ոստիկանություն: Կատարվում է քննություն: