Եմենի Թայիզ քաղաքի համար կառավարական ուժերի ու ապստամբ շիաների միջեւ ծավալված ռազմական գործողություններում:
Տեղեկությունների համաձայն երկրի հարավում գտնվող Թայիզ քաղաքում հայտնաբերվել է 50 շիա ապստամբի ու 30 զինծառայողի դիակները:
Մարտերը Թայիզի համար կարեւոր նշանակություն ունեն: Գրավելով քաղաքը՝ ուղիղ ճանապարհ կբացվի դեպի մայրաքաղաք Սանա: Ներկայումս շիա ապստամբները զավթել են քաղաքի կարեւոր ռազմաստրատեգիական հանգույցներն ու հին ամրոցը՝ այն վերածելով հրամանատարական ամրացված շտաբի: Ամրոցը տեղակայված է բլրի վրա, որտեղից ախստամբներն իրականացնում են քաղաքի հրետակոծությունը: