Ռազմական 

Եմենի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել դիմագրավել ԻՊ խմբավորման մարտահրավերներին

Եմենի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել դիմագրավել ԻՊ խմբավորման մարտահրավերներին ու հակահարված տալ յուրաքանչյուր զինված ներխուժման դեպքում:
Այս մասին հայտնել է Եմենի վարչապետ Հալեդ Բահահը, նշելով, որ երկրի իշխանությունները կշարունակեն իրենց աշխատանքները Ադենում, չնայած այն հանգամանքին, որ այն ենթարկվում է շիա ապստամբների հարձակումներին ու ռմբակոծություններին: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Վերջին շրջանում Եմենում սովորական է դարձել ահաբեկչություններն, ինչի հետուանքվ զոհեր են գրանցվել խաղաղ բնակչության շրջանում: Ադենում վերջին օրերին մահապարտ-ահաբեկիչների կազմակերպած պայթյունների զոհ է դարձել առնվազն 20 մարդ: Բոլոր այդ հարձակումների պատասխանատվությունը ստանձնել է ԻՊ խմբավորումը:
Վարչապետի վստահեցմամբ ահաբեկիչների չի հաջողվելու կոտրել իրենց ոգին ու Եմենը պատրաստ է դիմագրավել յուրաքանչյուր հարձակման:

Նույն շարքից