Առողջապահություն 

ԵՄ-ն Էբոլա վիրուսի հարուցած հիվանդության օջախներում արագ արձագանքման բժշկական խմբեր կստեղծի

ԵՄ-ն արագ արձագանքման բժշկական խմբեր կստեղծի Էբոլա վիրուսի հարուցած հիվանդության օջախներում գործողություններ ծավալելու համար:

 

Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է Էբոլայի տարածման դեմ պայքարի վերաբերյալ ԵՄ-ի արտաքին գործերի նախարարների մակարդակով խորհրդի՝ Լյուքսեմբուրգում կայացած նիստի մփոփիչ հայտարարության մեջ:

 

«ԵՄ-ի խորհուրդը հանդես եկավ Եվրամիության երկրների կողմից կամավորության հիման վրա բժշկական փորձագետների հատուկ ռեզերվ ստեղծելու օգտին Էբոլա վիրուսի բռնկումների գոտում արագ ու նպատակային ծավալման համար»,-նշվում է հայտարարության մեջ:

 

Էբոլայի դեմ պայքարի ջանքերի շրջանակներում ԵՄ-ն նաև հատուկ փորձագիտական խումբ է ստեղծել ճգնաժամային հակազդման կոորդինացման եվրոպական կենտրոնի շրջանակներում՝ ինչպես Եվրամիության ներսում, այնպես էլ՝ Աֆրիկայի պետություններում հիվանդության տարածման դեմ պայքարում ԵՄ-ի պետությունների ու ինստիտուտների միջև փոխգործակցությունն ապահովելու համար:

ԵՄ-ն նաև որոշում է ընդունել մահաբեր վիրուսի տարածման դեմ պայքարի հատուկ համակարգող նշանակելու մասին: 

 

Նույն շարքից