Գիտություն 

Եվս մեկ ապացույց, որ Հայաստանում ապրում է կովկասյան լուսան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ահա նա՝ կովկասյան լուսանը: Գրեթե բացառիկ կադր է, օբյեկտիվի դեմ դիմաց: Նախորդ դեկտեմբերին FPWC-ի (Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ)-ի տեսախցիկներն են  Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում ֆիքսել: Առաջին անգամ է, որ վայրի կատուն «աշխատում» է տեսախցիկի հետ:

 

Ապաստարանում տեղադրված «թակարդ»  տեսախցիկների հերթական հաջողությունն է սա: Եզակի այս կադրը ևս մեկ ապացույց է՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում ապրում է Կովկասյան լուսան (լատ.՝ lynx lynx dinniki):

 

Լուսանի 4 ենթատեսակներից ամենախոշորն է: Նաև երրորդ ամենամեծ գիշատիչն է Եվրոպայում: Իսկական վայրի կատու է՝ զգայուն ու զգուշավոր: Տեսախցիկների առջև հազվադեպ հայտնվող այս գիշատչին նկարահանելը շատ բարդ է, նույնիսկ ապաստարանի հատուկ տեսախցիկների համար:


Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը միակ մասնավոր կառավարվող բնապահպանական տարածքն է ողջ Հարավային Կովկասում:  Յուրահատուկ հարուստ կենսաբազմազանությամբ այս տարածքը գտնվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) վերահսկողության ներքո: Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանն ընդգրկում է շուրջ 4000 հա պահպանվող տարածք և հարակից է «Խոսրովի անտառ» պետական արգելոցին: 

Նույն շարքից