Մշակույթ 

«Եվրատեսիլ- 2015» երգի մրցույթի մասնակիցները ելույթ կունենա նաև Մոսկվայում

«Եվրատեսիլ- 2015» երգի մրցույթի մասնակիցներն այսօր ելույթ կունենան Մոսկվայում կայանալիք համերգի շրջանակում։ Բեմ դուրս կգան Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Մակեդոնիայի, Ավստրալիայի, Անգլիայի, Սան Մարինոյի, Չերնոգորիայի, Իսրայելի, Ադրբեջանի, Բելառուսի, Մալթայի և Իսլանդիայի ներկայացուցիչները, հայտնում է РИА Новости-ն։

 


Մրցույթի ամենամյա pre-party-ն Մոսկվայում կանցկացվի Korston Club Hotel-ում։ Գալա-համերգին կմասնակցեն նախորդ տարիներին «Եվրատեսիլ» մրցույթին մասնակցած կատարողներ։

 


Նախորդ տարվա հաղթող Կոնչիտա Վուրստը և Ավստրիայի մասնակիցներն անակնկալ են պատրաստել մոսկովյան համերգի հանդիսատեսի համար։

Նույն շարքից