Մշակույթ 

«Եվրատեսիլ-2015»-ում Հայաստանը ներկայացնող «Genealogy» խումբը հյուրընկալվել է Ավստրիայում ՀՀ դեսպանատանը

Մայիսի 14-ին Ավստրիայում ՀՀ դեսպանությանը կից գործող «Հայաստան» կենտրոնում կազմակերպվել էր հանդիպում-ընդունելություն «Եվրատեսիլ-2015» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող «Genealogy» խմբի հետ:Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:



Մասնակիցներին ողջունելու են եկել Ավստրիայում բնակվող հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, ավստրիացի լրագրողներ, արվեստի բնագավառի ներկայացուցիչներ:



Հանդիպման սկզբում ողջույնի խոսքով հանդես է եկել Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, ով իր բարեմաղթանքները հղեց մասնակիցներին և անդրադառնալով երգի գաղափարին` քաջալերել է բոլոր ներկաներին` աջակցել «Եվրատեսիլ-2015»-ում հայ մասնակիցների հաղթանակին:



Խմբի յուրաքանչյուր մասնակից պատմել է իր արմատների մասին և կատարեց մեկ ստեղծագործություն: Վերջում «Genealogy» խմբի անդամները կատարել են մրցույթին ներկայացվելիք «Առերեսվիր ստվերին» («Face The Shadow») երգը:

Նույն շարքից