ԵՏՀ մամուլի ծառայության հաղորդմամբ` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ, Մաքսային համագործակցության նախարար Վլադիմիր Գոշինը մայիսի 13-ին երկշաբաթյա աշխատանքային այցով կմեկնի Երևան։
Նախարարը կղեկավարի ԵՏՀ մաքսային բլոկի փորձագետների և Հայաստանի մաքսային ու այլ շահագրգիռ ծառայությունների ու բիզնես ընկերությունների ներկայացուցիչների հանդիպումը։
Հաղորդվում է նաև, որ աշխատանքային միջոցառման մասնակիցները կքննարկեն ԵՏՄ մաքսային օրենսդրության նախագիծը։