Միջազգային 

ԵՏՄ կոլեգիայի անդամ Վլ. Գոշինը երկշաբաթյա աշխատանքային այցով կայցելի Երևան

ԵՏՀ մամուլի ծառայության հաղորդմամբ` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ, Մաքսային համագործակցության նախարար Վլադիմիր Գոշինը մայիսի 13-ին երկշաբաթյա աշխատանքային այցով կմեկնի Երևան։ 



Նախարարը կղեկավարի ԵՏՀ մաքսային բլոկի փորձագետների և Հայաստանի մաքսային ու այլ շահագրգիռ ծառայությունների ու բիզնես ընկերությունների ներկայացուցիչների հանդիպումը։


Հաղորդվում է նաև, որ աշխատանքային միջոցառման մասնակիցները կքննարկեն ԵՏՄ մաքսային օրենսդրության նախագիծը։

Նույն շարքից