Մշակույթ 

Մի սպասեք՝ սիրեք, համբուրվեք, ամուսնացեք

Այն որ նոր բնակարանում անհարիր է հին կահույք տեղադրել՝ իրողություն է, ուստի Ամանորին անհրաժեշտ է ձերբազատվել նախկին մտատանջություններից ու գալիք տարին դիմավորել ավելի նպատակային ու վճռական տրամադրությամբ:

 

Ամանորի նախօրեին պետք չէ հիմարություններ անել այն պատճառով, որ դուք ինչ որ մտածմունքներ ու անհանգստություններ ունեք:

Անհրաժեշտ է մոռանալ նախկին աննշան նեղվածություններն ու մարդկանց ընդունել այնպիսին, ինչպիսին նրանք կան:

 

Ձերբազատվենք այն մտքից, որ մյուսների մոտ ամեն ինչ ավելի լավ է, քան ձեր մոտ, ուղղակի ջրենք մեր ծառը:

 

Կուռք չտանք գալիք տարում մեր հնացած իդեալներին, չմնանք անցյալին կառչած:

 

Ամեն ինչ սկսենք նորից, վերացնենք մեր լեքսիկոնից չեմ կարող արտահայտությունը

 

Խիզախորեն ընդունենք մեր խնդիրներն ու ճանապարհ գտնենք դրանք հաղթահարելու:

 

Անտեղի մեր համար խնդիրներ ու վեճեր չստեղծենք, փորձենք փոխել մեր վերաբերմունքը ու ամեն ինչ ինքն իրեն կստացվի:

 

Ազատվենք ինքնախարանման կոմպլեքսից, որ ուրիշները մեզնից լավն են ու հաջողակ:

 

Սակայն միարժամանակ չգերագնահատենք մեր հնարավորություններն ու մեզ զգանք մոլորակի էպիկենտրոնում:

 

Ձերբազատվենք նյութապաշտությունից , չտեսությունից ու քաղքենիությունից, որ սկսում է գերակայող դառնալ մեր հասարակությունում:

 

Մարդկանց բարիք գործելով, մի սպասեք պարգեւատրության, չէ որ մարդու բարի գործերն միշտ էլ ինչ որ կերպ փոխհատուցվում են:

 

Մի սպասեք՝ սիրեք, համբուրեք, ամուսնացեք… վճռական պահի սպասելն անիրական է, չէ որ ամեն ինչ կարելի է սկսել նոր էջից…

 

 

 

 

 

Նույն շարքից