Գիտություն 

Երկրի օզոնային շերտը սկսել է վերականգնվել

Հետազոտությունը, որն անցկացվել է Շրջակա միջավայրի հարցերով ՄԱԿ-ի ծրագրի հովանու ներքո, ցույց է տալիս, որ Երկրի օզոնային շերտը սկսել է վերականգնվել: Այս մասին հայտնում է BBC-ն:

Գիտնականները նշել են, որ Անտարկտիկայի վրա գտնվող օզոնային անցքը դադարել է տարեցտարի մեծանալ, սակայն դեռ շուրջ 10 տարի է պետք, որպեսզի այն սկսի փոքրանալ:

Գիտնականները կարծում են, որ սա տեղի է ունեցել շնորհիվ մի շարք քիմիական նյութերի արտադրության արգելքի: Այդպիսի նյութերի շարքում են նախկինում աերոզոլային բալոններում և սառնարաններում կիրառվող քլորֆտորածխաջրածինները:

1985-ին Վիեննայի կոնվենցիայով և 1987-ին ընդունված Մոնրեալի արձանագրությամբ դրանց արտադրությունն արգելվել է: 

Նույն շարքից